Մայիս 28 շնորհավոր. Փաշինյանն անկախության ուղու վրա չէ
copy image url

Մայիս 28 շնորհավոր. Փաշինյանն անկախության ուղու վրա չէ

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:00 28-05-2024
Ժողովրդի սոցիալ վարքաբանության ուսումնասիրությունը ռազմավարական նշանակության կարևոր հետախուզական տվյալ է թշնամու համար: Այդ ուսումնասիրություններն արվում են սոցիալ վարքաբանական փորձարկումների, ինչպես նաև՝ հարցումների և պարզ դիտարկումների հիման վրա: Եթե ազատ ժողովուրդը ոգևորությամբ նշում է իր ժողովրդի հավաքական դժբախտությունն ու կորուստը և գրեթե անտարբեր է հավաքական հաղթանակի նկատմամբ, ապա ակնհայտ է, որ այդ ժողովուրդի համար կարևորը ֆիզիկական գոյությունն է, իսկ ազատությունն, անկախությունը, պետություն-հայրենիքը արժեք չունեն:

Մայիսի 28-ը չեն նշել խորհրդային բռնազավթման տարիներին: Այդ ժամանակ Մայիսի 28-ը նշելու համար մարդիկ դատապարտվում ու աքսորվում էին: Մայիսի 28-ը նշել են սփյուռքի որոշ գաղութներում որպես կորցրած Հայրենիքի տոն: Մայիսի 28-ը անկախության համար պայքարող Ազգային միացյալ կուսակցության անդամների ամենանվիրական տոներից մեկն էր։ Մայիսի 28-ը մեծ ոգևորություն է հաղորդել անկախության համար պայքարող բոլոր կազմակերպություններին 1988-ի ազգային զարթոնքի տարիներին։

1988-ի մայիսի 28-ին Ազգային ինքնորոշում միավորման փաստացի ղեկավար, հետագայում Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եռագույն դրոշը պարզեց Ազատության հրապարակում: Այդ ժամանակ չորս կողմից վազեցին տարբեր մարդիկ: Նրանք սարսափն աչքերում հորդորում էին թաքցնել եռագույն դրոշը, ասում, թե վտանգավոր է, թե իրենց պայքարն անկախության համար չի, այլ Ղարաբաղի, թե այդպիսով՝ դուրս կգանք Մոսկվայի դեմ, չի կարելի, թե դա ուրիշ երկրի դրոշ է և այլն: Հետո, մոտ մեկ տարի անց եռագույնը դարձավ ազատագրական պայքարի խորհրդանիշ։

Անկախության տարիներին Մայիսի 28-ը դարձավ պաշտոնական տոն։ Այն ներկայում նշվում էր որպես առաջին Հանրապետության օր: Նախընթաց 6 տարիներին մայիսի 28-ին ճոխ միջոցառումներ չեն կազմակերպվել: Մայիսի 28-ն այդպես էլ տոն չի դարձել: Այն նշում են քիչ թվով ընտանիքներ՝ անուղղելի լավատեսներն և ուրախանալու առիթ բաց չթողնողները: Իսկ հասարակության մի մասը նույնիսկ չգիտի, որ մայիսի 28-ն իրական, մեծ տոն է: Մարդիկ անտարբեր են պետության, քաղաքական, պատմական հաղթանակների, ձեռքբերումների նկատմամբ:

Մայիսի 28-ի նկատմամբ անտարբերությունը, ենթադրաբար, թելադրվում է վերևից, իշխանությունների կողմից։ 2018-ին Թավշյա հեղափոխության հաղթանակից մի քանի օր անց Մայիսի 28-ը նշվեց հակառակ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի առաջ բեմադրվեց ռուսական «Կալինկա» պարը, այլաբանորեն ակնարկելով, որ առաջիկայում Փաշինյանը ռուսական երգերի տակ է պարելու, սպասարկելու է ռուսական շահեր, խորացնելու է կախվածությունը Մոսկվայից և այդ սխալ ընտրության հետևանքով աղետներ է բերելու պետության և ժողովրդի գլխին։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Մայիսի 28-ը շուքով չի նշվում։ Ժողովուրդը, քաղաքական համայնքի մեծ մասը, քաղհասարակությունը անտարբեր են Մայիս 28-ի նկատմանբ։ Միայն Սարդարապատում է կազմակերպվում ցուցադրական միջոցառում, որտեղ պետության ղեկավարները ծաղիկներ են խոնարհում Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին։

Մայիսի 28-ի վերաբերյալ անտարբերությունը ցույց է տալիս, որ ժողովուրդն անտարբեր է հայրենիքի, անկախության գաղափարի նկատմամբ։ Սոցիալ վարքաբանության այս պատկերը նշանակում է, որ հասարակությունը չի դիմադրի, երբ պայմանական թշնամին փորձի խլել նրանից իր երկրի անկախությունը: Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը Մայիսի 28-ին մեծ կարևորություն չի տալիս, քանի որ մտադիր չէ ՀՀ անկախության և ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ քայլեր անել, ինչպես ապրիլի 5-ին խոստացել է ԱՄՆ-ին, ԵՄ-ին։ Ավելին, կասկած կա, թե Փաշինյանը չի կարողանալու հաղթահարել իր անառողջ ընկալման խնդիրները, որոնց մասին խոստովանեց մայիսի 24-ի ուղերձում, ոչ միայն անկախության պաշտպանության ուղղված քայլեր չի անելու, այլև կարող է խորացնել է կախվածությունը Մոսկվայից, քանի որ այդ մասին 2018-ին խոստացել է Մոսկվային՝ իշխանության ընդունման-հանձնման ժամանակ։

Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին Մայիս 28-ի հետ խորթ է, անկախության ուղու վրա չէ։ Եվ չկա երաշխիք, որ այսօրվա տոնական ուղերձում անկախությունը կդասի ամեն ինչից վեր, անկախությունն ամրացնելուն ուղղված մի քայլ կանի, ապացուցելով, որ Մայիսի 28-ն իրապես լուսավոր տոն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ