Ուղիղ եթեր
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 14:53 27-05-2024

Օկուպացիոն ռեժիմն արագ տեմպերով ոչնչացնում է Ստեփանակերտը

Արցախի մայրաքաղաքում արդեն քանդվում են ամբողջ թաղամասեր։

Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, նախատեսվում է օկուպացված քաղաքում բնակեցնել շուրջ 30 հազար ադրբեջանցու։

Այդ նպատակով քանդման են ենթարկվում այն բնակելի զանգվածները, որոնք օկուպացիոն ռեժիմը համարում է «անհամապատասխան՝ ադրբեջանական ճարտարապետական մշակույթի» տեսակետից, չկոնկրետացնելով, թե ինչ նկատի ունի անհամապատասխանության տակ։

Նշենք, որ խորհրդային ժամանակաընթացքում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կային համեմատաբար շատ՝ մի քանի տասնյակ ադրբեջանցիների տներ, իսկ մյուս փողոցներում կամ բազմաբնակարան շենքերում հատուկենտ ադրբեջանցիներ էին բնակություն հաստատել։ Ստեփանակերտի բնակչությունը, որը 1989 թվականի մարդահամարով կազմում էր շուրջ 50 հազար մարդ, իր կազմում ուներ առավելագույնը մինչև 2-3 հազար ադրբեջանցի։

Ներկա դրությամբ, երբ Ադրբեջանը զավթած Արցախում մտադիր է մինչև 2026 թվականը բնակեցնել նվազագույնը 140 հազար մարդու, այդ քանակի զգալի մասը, ինչպես վերևում նշեցինք, նախատեսված է Ստեփանակերտի համար։

Արդեն հայտնի է, որ նախկին Արցախի պետական համալսարանը (որը «վերանվանվել» է Ղարաբաղի համալսարանի – հեղ․) 2024-25 ուսումնական տարվա համար նախատեսում է 1000-ից ավել ուսանողների համար անվճար կրթապրոցեսի մեկնարկ։

Ադրբեջանական մամուլը նաև գրում է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից առնվազն երկուսի գործունեության մոտալուտ մեկնարկի մասին։ Այդ դպրոցներում նախատեսված է ընդհանուր առմամբ մինչև 500 երեխայի ներգրավում։ Դպրոցների գործունեության սկիզբը դեռևս անորոշ է, սակայն ըստ ամենայնի՝ խոսքը վերաբերում է արդեն 2025-26 ուսումնական տարվան, թեև լրատվական միջոցներից մի քանիսը գրում են, որ հնարավոր է արդեն այս սեպտեմբերին գոնե մեկ դպրոցի գործարկում։

Ադրբեջանական մամուլը նաև գրել է, որ Ստեփանակերտում գործում են վարչական և սպասարկման հաստատություններ՝ առողջապահական, կապի, ոստիկանական, ինչպես նաև մյուս ուժային և իրավապահ մարմինների մասնաճյուղեր։

Այսպիսով, Ադրբեջանի օկուպանտ իշխանություններն իրականացնում են Արցախը և մասնավորապես նրա մայրաքաղաքն ադրբեջանականացնելու սիստեմատիկ գործողություններ՝ միևնույն ժամանակ որևէ ակնարկ անգամ չանելով հայկական բնակչությանն ընդունելու մասին, ինչը, ցավոք, զարմանալի չէ, քանի որ անգամ Հայաստանի իշխանություններն իրենց օրակարգից հանել են Արցախ վերադառնալու որևէ հարցի բարձրացում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան