Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 08:29 27-05-2024

Բագրատ Սրբազանի մեքենան ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտից Երևանում և մարզերում քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով ճանապարհներ։

Վաղ առավոտյան նաև Բագրատ Սրբազանի մեքենան ԱՊՊԱ պատահար գրանցեց Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում։ Աբովյան փողոցն այս պահին փակ է այդ հատվածում։

Կարմիր բերետները փորձում են «բերման ենթարկել» մեքենան, որով Բագրատ Սրբազանն արգելափակել է Աբովյան փողոցը։

Տեսանյութն՝ այստեղ