Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 23:57 25-05-2024

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակին

Դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։ Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։

Կարագուլյանը նաեւ ֆիլմի սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերն է: Դերերում են նաեւ Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրա Բորիսովը եւ ուրիշներ:

Կարագուլյանը ֆիլմում մարմնավորում է Թորոսին, իսկ Թովմասյանը՝ Գառնիկին:

Ֆիլմի պատմության հիմքում Բրուքլինից երիտասարդ մերկապարուհու եւ ռուս օլիգարխի որդու ամուսությունն է, որը սպառնալիքի տակ է հայտնվում, երբ փեսացուի ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ստիպելու չեղյալ հայտարարել ամուսնությունը:

«Ոսկե արմավենի»-ն այս հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան