Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:30 23-05-2024

Փաշինյանն այն իշխանավորն է, որը պիտի դատվի առաջինը

Նիկոլ Փաշինյանն իսկական պատուհաս է Հայաստանի համար։

Դժվար է ասել, թե այս բոլոր ճակատագրական իրադարձություններն ինչու խտացան նրա կառավարման տարիներին, բայց դա չի կարող պատահականություն համարվել։

Փաշինյանն այն իշխանավորն է, որը մարմնավորում է հային ամբողջ աշխարհում, բայց որպես պարտված, խղճալի և առանց ապագայի ցեղախումբ։

Փաշինյանը չափազանց շատ աղետներ է բերել հայ ժողովրդին, իմաստ չունի առանձնացնել որևէ մեկը, բոլորն էլ համազգային դժբախտություն են բերել և թողել մեր Հայրենիքի այս կտորում։

Փաշինյանի իշխանության այս ընթացքում հային ծրագրավորված ու հետևողականորեն իջեցրել են ողորմելիության այս աստիճան, որպեսզի այլևս վերելքը հնարավոր չլինի, պետականությունը պահելը նույնպես դառնա անհնար։

Այս շաբաթներին ծավալվում է շարժում-պայքար՝ նպատակն ունենալով փրկել Հայրենիքի այս մասնիկը, որտեղ ծվարել է հայը, որտեղ պետականության ինչ-որ մնացորդներ դեռևս կան։ Պայքարն սկսվել և շարունակվում է՝ ունենալով իրական պատճառներ։

Ճիշտ չի լինի շարժումն անվանել հանուն իշխանության, բայց երկիրը կործանումից փրկելու համար գործող համակարգի հեռացումն է անհրաժեշտ, ընդ որում բացառելով փաշինյանական վարչախմբի որևէ անդամի նկատմամբ հաշվեհարդարի որևէ դրսևորում։ Այս խումբը պիտի ֆիզիկապես անվնաս մնա, որպեսզի ցուցադրական դատավարություններով դատվի։

Իսկ Փաշինյանը, որպես վարչապետ, որը շատ վառ կերպով ցույց է տվել, որ այսուհետ Հայաստանի որևէ իշխանություն չպիտի ստեղծվի փողոցում, այդ պատճառով պիտի դատվի առանձին և ամենաառաջինը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից