Ներքին 2 տարի առաջ - 18:43 22-05-2024

Փաստորեն երբ ջուրը օգտագործվում է ոտքեր լվալու համար, ձեռք է բերում մեկուսիչի հատկություններ ու լիովին անվտանգ է

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է.

Ուրեմն David Hayrapetyanը երեկ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Պապիկյանի գովազդած "նոր զորամասում" էլեկտրական վարդակը դրել են անմիջապես ցնցուղի "թիրախում" (հղումը՝ առաջին մեկնաբանությամբ)։

Իշխանական մի աղբակայք այնքան է վրդովվել, որ Դավիթի գրառումն անվանել է "էժան մանիպուլյացիա" ու հայտարարել, թե․ "դա մենակ ոտքեր լվալու համարա, իսկ լոգախցիկն ավելի հեռու է" ու վաաբշե Դավիթի արածը տգիտություն ա։

Հասկանում ե՞ք, ջուրը, երբ օգտագործվում ա ոտքեր լվալու համար, ձեռք ա բերում մեկուսիչի հատկություններ ու լիովին անվտանգ ա։

Բայց դե մենք տգետ մարդիկ ենք, էդ բոլորը չգիտենք, դրա համար ստիպված բացում, ԳՕՍՏ ենք կարդում, իսկ ավելի կոնկրետ՝ ԳՕՍՏ Ռ (ГОСТ Р) 50571.7.701-2013, որը վերնագրված է․

"Ցածրավոլտ էլեկտրակայանքներ։ Հատուկ էլեկտրակայանքներին կամ դրանց տեղավորմանը ներկայացվող պահանջներ։ Լոգարանների և լոգախցիկների շենքեր։"

ԳՕՍՏ-ը լոգարանները բաժանում է 4 գոտու, 0-3։

0 գոտին լվացարանի, վաննայի, կամ տակդիրով (поддон) լոգախցիկի ներքին մակերեսներն են։ - Սա մեր դեպքը չի։

1 գոտին ներառում է, վաննաների, լոգախցիկների տակդիրների կամ լվացարանների վերևի մասը մինչև ջրի ծորակի, ցնցուղի կամ փականի ամենաբարձր կետը կամ մինչև հատակից 225սմ բարձր։ Այս գոտու մեջ մտնում է նաև փականներից մինչև 120սմ հեռավարության վրա գտնվող տարածությունը։

2 գոտին 1-ին գոտուց 60սմ հեռավորության վրա գտնվող տարածքն է։

3-րդ գոտին մնացածն է։

Հիմա վերադառնանք 1-ին գոտուն, քանի որ Պապիկյանով նկարը հենց այդ գոտում մասին է։ Այս գոտում կատեգորիկ արգելված է որևէ տիպի վարդակի տեղադրումը - նույնիսկ եթե այնտեղ միայն ոտք են լվանալու, իսկ էլեկտրասարքավորումներ կարող են տեղադրվել միայն եթե նրանք ունեն առնվազն IPx4, իսկ որոշ դեպքերում՝ IPx5 պաշտպանության մակարդակ։ Այս գոտում էլեկտրասարքավորման միացման լարերը պիտի կամ պիտի պատի միջոց անց կացված լինեն, կամ, եթե պատի վրայով, ապա՝ վերևից ներքև։

Հիմա հաշվենք, թե քանի խախտում կա։ Նկարում երևացող բոլոր երեք վարդակները տեղադրված են խախտումով։ Դրանք պիտի լինեն поддон-ից ոչ պակաս, քան 60սմ հեռավորության վրա։ Երեք տեղում էլ էլեկտրական սարքավորումների միացումը հոսանքին արված է խախտումով․ վարդակից բացի, միացման լարերը պիտի կամ պատի միջով անցնեն կամ վերից վար բերվեն։ Նկարում կա 4 էլեկտրասարքավորում - 2 ջրատաքացուցիչ, 1 օդափոխիչ և 1 ջեռուցիչ։ Ու եթե ջրատաքացուցիչների դեպքում կարելի է ենթադրել, որ դրանք ունեն անհրաժեշտ մինիմալ պաշտպանության մակարդակ, ապա օդափոխիչն ու տաքացուցիչը, մեղմ ասած, խիստ կասկածելի են։

Հ․Գ․
Եթե ինչ-որ իդիոտներ կասեն, թե բա խի ռուսական ԳՕՍՏ, ապա նախ և առաջ դրանց մեծ մասը գործում են ողջ ԱՊՀ և/կամ ԵԱՏՄ տարածքում։ Բայց, եթե մարդ կա, ով կնախընտրեր հոսանքահարվել ոչ թե ռուսական այլ՝ միջազգային ստանդարտներով, ապա կարդացեք IEC 60364-7-701 ստանդարտը, որի բառացի թարգմանություն է ռուսականը»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան