Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:59 20-05-2024

Ամեն մորուքով ու ձեռքերը վեր պահած մարդ Հիսուսը չէ

«Կինոպարկ» կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում օրեր առաջ գրառում է արվել, որով տեղեկացրել են, որ «Ֆուրիոսա: «Խենթ Մաքսը» սագա»-ն ֆիլմը շուտով հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին։

Պատմություն անվախ մարտիկ Ֆուրիոսայի երիտասարդության մասին՝ նախքան Խենթ Մաքսին հանդիպելը։ Բայց չնայած սրան՝ հայ օգտատերերը ֆիլմը ասոցացրել են Հիսուսի պատմության հետ ու մեկնաբանություններում սկսել են գրել «Ամեն»։

Օգտատերերից ոմանց, իհարկե, զարմացրել են նման մեկնաբանությունները և փորձել են հենց մեկնաբանություններում հասկանալ՝ ինչու են այդպես գրում։ Օգտատերերից մեկն էլ, օրինակ, նշել է, որ «ամեն մորուքով ու ձեռները վեր պահած մարդ Հիսուսը չի»։

Նշենք, որ առանց կարդալու, միայն լուսանկարին նայելով և նման վստահությամբ մեկնաբանություն թողնելը ևս մեկ անգամ խոսում է մեր քաղաքացիների կրթվածության մակարդակի մասին։





Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք