Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:05 20-05-2024

Խե՜ղճ Հերացի. Բժշկականի կայքում նրա ծնոտն անբնական երկարեցրել են, դեմքն աղավաղել

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պաշտոնական կայքը ռեբրենդինգ է արել, ինչի արդյունքում Հերացու դեմքը դարձել է ուրվագծային։

Համացանցում սկսել են ծաղրել Բժշկականի նոր լոգոն․ «Խեղճ Մխիթար Հերացի, հլը՝ դունչը»։

Բանն այն է, որ ուրվագծային նկարում Հերացու ծնոտը անբնական երկարել է, գրավելով իրական նկարի մորուքի տեղը։ Այս ծիծաղելի ուրվագիծը շատերին հիշեցրել է անգլիացի պատվո պահակ զինվորի մասին տարածված ծիծաղելի նկարը, որտեղ բարձր գլխարկի տակ նրա անբնական երկար գլուխն է։ Որոշ օգտատերեր համարում են, որ իշխանությունները միտումնավոր են աղավաղել Հերացու դեմքը։

Oragir.News-ը կապ հաստատեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանի հետ, ում պնդմամբ՝ գունավոր ֆոնի վևա հնարավոր չի եղել կիրառել օրիգինալ, գունավոր լոգոտիպը։

«Ձեր հարցի առնչությամբ հայտնում ենք, որ պաշտոնական լոգոյի սպիտակ տարբերակը գունավոր լոգոյի ստվերային տարբերակն է, որը կիրառելի է այն դեպքերում, երբ առկա է գունավոր ֆոն: Մյուս դեպքերում տպագիր կամ էլեկտրոնային տարբերակում օգտագործվում է օրիգինալ, գունավոր լոգոտիպը»,- նշեց նա։

Ի դեպ՝ կայքի Բժշկություն բաժնում առկա է նախկին լոգոն։

Տակավին անբացատրելի է, թե ինչու՞ կայքի որոշ բաժիններում ռեբրենդինգ արված չէ, և կիրառված է հին լոգոտապը, բայց հիմնական բաժնում այն փոփոխված է։

Նշենք նաև, որ ըստ տարածված ասեկոսեների՝ ՔՊ-ական իշխանությունները մտադիր են բուհի անվանափոխություն անել և հանել Հերացու անունը։ Այս տեսանկյունից՝ բուհի կայքի անբնական ռեբրենդինգը հանրային մտահոգություններ է առաջացրել։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք