Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը կստանձնի հանրապետության նախագահի պարտականությունները՝ մինչև ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնել է «IRIB» հեռուստաալիքը։
Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան դեպքում նրա պարտականությունները կատարում է առաջին փոխնախագահը՝ երկրի ղեկավարության հավանությամբ: Նոր նախագահը պետք է ընտրվի ոչ ուշ, քան 50 օր հետո:
Նշենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող խմբի մահվան կապակցությամբ երկրի նախարարների կաբինետն այսօր արտահերթ նիստից հետո հայտարարությամբ է հանդես եկել՝ վստահեցնելով, որ ժողովրդի հերոս ու ծառա, առաջնորդի հավատարիմ ուղեկից այաթոլլահ Ռաիսիի՝ անխոնջ ոգով ներշնչված փառավոր ծառայության ու նվիրումի ուղին շարունակվելու է։