Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:40 19-05-2024

Պարզվել է Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի ճշգրիտ վայրը

Միջադեպի վայրի շրջակայքում գտնվող գյուղերի բնակիչների հաղորդագրությունների համաձայն՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Ուզի և Փիր Դաուդ գյուղերի միջև ընկած Դիզմար անտառում, հաղորդում է IRNA-ի թղթակիցը:

Այս շրջանի բնակիչները, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզեգանի հյուսիսում, IRNA գործակալությանը հայտնել են, որ մեկ ժամ առաջ այդ տարածքում ձայն են լսել։

Տարածք են ուղարկվել ավելի քան 20 փրկարարական ջոկատներ՝ անօդաչու սարքերով և փրկարար շներով, իսկ որոնողական աշխատանքներին աջակցելու համար տարածքում են նաև ռեյնջերների և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները:

Իրանի նախագահ Էբրահիմի Ռաիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Արևելյան Ադրբեջանի շրջանում կոշտ վայրէջքի պատճառով։

Փրկարարները փորձում են հասնել ինքնաթիռին։ Իրավիճակը բարդանում է թանձր մառախուղով և տեղանքով։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը