Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 00:08 19-05-2024

Արցախահայությունը զրկված է Արցախի պատմությանն ու մշակույթին հաղորդակից լինելու իր իրավունքից

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Թանգարանների միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին, սահմանվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` 1977 թվականին և մինչ օրս նշվում է աշխարհի թանգարանների կողմից: Այդ օրվա շրջանակներում աշխարհի բազմաթիվ թանգարաններում իրականացնում են տարբեր միջոցառումներ։ Թանգարանների միջազգային օրը մշատպես նշվել է նաև Արցախում։

Այդ օրը Արցախի բոլոր թանգարաններում բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվում, որոնք կարևոր դեր էին կատարում Արցախի պատմության ու մշակույթի հանրայնացման գործընթացում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախը հայաթափվեց ու ամբողջությամբ բռնազավթվեց։ Միջազգային այս օրը, երբ աշխարհի տարբեր անկույններում մարդիկ հնարավորություն ունեն այցելելու և հաղորդակից լինելու սեփական պատմությանը և մշակույթին, արցախահայությունը զրկված է Արցախի պատմությանն ու մշակույթին հաղորդակից լինելու իր իրավունքից։

Արցախում գտնվող բազմաթիվ թանգարանների ցուցանմուշներ հայտնվել են վտանգի տակ, որոնցից հիմնական մասը` դեռևս 2020 թվականի պատերազմի հետևանքով։ Արցախում գտնվող մշակութային արժեքները համամարդկային նշանակություն ունեն, սակայն այդ ժառանգությունն ամբողջ աշխարհի առջև պետական մակարդակով ոչնչացվում և յուրացվում է, այդ թվում նաև` թանգարանային ցուցանմուշները։ Այն բարձարաստիճան պաշտոնյաները, ովքեր այցելում են բռնազավթված Արցախ, քայլում այն վայրերով, որտեղ մշակութային հուշարձաններ են եղել, բայց այսօր ոչնչացված են Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից` փաստացի դառնալով ադրբեջանական հանցագործությունների հանցակիցը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան