Ներքին 2 տարի առաջ - 17:09 18-05-2024

Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան

Հաջորդ շաբաթ կունենանք տարբեր հանդիպումներ, կիրակի՝ մայիսի 26-ին, կլինի մեր կարևոր հանրահավաքը։

Այս մասին այսօր մշակույթի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ավարտին ասաց Բագրատ Սրբազանը:

«Ամսի 27-ին կմեկնարկեն մեր կարևոր, կոնկրետ նախաձեռնությունները»,-հավելեց Տավուշի թեմի առաջնորդը:

Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանը հանդիպումներ ունեցավ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և մշակույթի ներկայացուցիչների հետ, երեկոյան էլ կհանդիպի պահեստազորի սպաներին: