Մշակույթ 2 տարի առաջ - 21:48 17-05-2024

Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին

Ավետիք Իսահակյանը ցարիզմի շրջանում՝ 1911 թ․-ից, ազատ աքսորի մեջ էր։ Այլևս անհնար էր մնալ Կովկասում, և նա ստիպված տարագրվում է արտասահման՝ հավերժ իր սրտում պահելով հեռվում մնացած հայրենիքի կարոտը։ Թեև Իսահակյանի արտասահմանյան այցելությունը շատ կարևոր դեր ունեցավ նրա կյանքում։ Այս տարիներին նա համալրեց վրիժառուների շարքերը՝ մասնակցելով «Նեմեսիս» գործողությանը։

1926 թ․ Իսահակյանը վերադարձավ Խորհրդային Հայաստան։ Ու թեև նա ջերմ ընդունելության արժանացավ, սակայն մշտապես մնաց ՊԱԿ հսկողության տակ։

Իսահակյանն էլ կարծես թե գտավ ելքը․ նա իր ստեղծագործություններում այնպես հմտորեն էր ներկայացնում իր ասելիքը, որ խորհրդային գրաքննությունը ոչինչ անել չէր կարողանում։ Մնում էր միայն հարգել ու պատվել Վարպետին՝ ժողովրդական լայն զանգվածների զայրույթը չարթնացնելու համար։



Իսահակյանի տան վրա ՊԱԿ-ը դրել էր իր գործակալը, որ հետևի ելումուտ անողներին և, ի՜նչ իմանաս, թե էլ ինչ է հետաքրքրել այդ սարսափելի հիմնարկությանը։ Բայց այս դեպքը կատարվել է 1955-ին, բանաստեղծի ծննդյան 80-ամյակի օրերին։

Ավետիք Իսահակյանի օջախում հյուրընկալվում են սփյուռքահայ գործիչներ, գրողներ։ Այգում ծխում են խորովածն ու քյաբաբը։ Մաղում է աշնանային սառն ու մանր անձրևը։ Իսկ ՊԱԿ-ի աշխատակիցը փողոցի անկյունում կանգնած հսկում է ելումուտ անողներին, աշխատելով բաց չթողնել ոչ մեկին, այնպես որ հավքն իր թևով, օձն իր պորտով անկարող է առանց իրեն մատնելու թափանցել մեծ բանաստեղծի բնակարանը։ Ահա այդ պահին էլ կատարվում է մի զարմանալի երևույթ, որի համար էլ, ասում են, հիմնարկի բծախնդիր ղեկավարները սպիտված են եղել հանել իրենց դիտորդ գործակալին։



Բացվում է Վարպետի տան շքամուտքի դուռը և խորովածը լավաշի մեջ փաթաթած, Վարպետը դուրս է գալիս և ուղղվում դեպի գործակալը։ Մոտենում է և մեկնում խորովածը լրտեսին․

-Վերցրու, տղա՛ս, տեսնում եմ այս ցուրտ ու թաց օրով չարչարվում ես, մի՛ քաշվիր, վերցրու՛․․․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան