Ներքին 2 տարի առաջ - 19:26 17-05-2024

Փամբակ գետում հայտնաբերվել է Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու մարմինը․ վարար գետում նրան փնտրում էին 2 օր. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները քաղաքացիների օգնությամբ մայիսի 15-ից որոնողական աշխատանքներ էին կատարում, ինչի շնորհիվ ժամը 13։00-ին Փամբակ գյուղի դպրոցի ուղղությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գրիգորյանի դին։

Փրկարարները վարար գետից մեծ դժվարությամբ, ճոպանների միջոցով դուրս են բերել մարմինը, որից հետո հարազատները ճանաչել են, որ գետից դուրս բերվածը Ե․ Գրիգորյանն է։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս էր եկել և չէր վերադարձել։

Պարզվել էր, որ Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում էր «Եդեմ» ռեստորանում՝ որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջման գնալու նպատակով դուրս էր եկել ռեստորանից։

Մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացվել և ռեստորանի հարևանությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերվել էր հատակը մաքրելու փայտը և այլ պարագաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել էր գետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի