Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:08 17-05-2024

Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում

Մայիսի 16-ին ԵՊՀ-ն տոնում էր հիմնադրման 105-ամյակը։ Կազմակերպվել էին տոնական միջոցառումներ, որոնց մասնակցիները նաև մտահոգություններ էին հայտնում, որ դարավոր ավանդույթներ ունեցող ԵՊՀ-ն մի քանի տարի անց դադարելու է գոյություն ունենալուց որպես առանձին բուհ, տեղափոխվելու է քաղաքից դուրս, զբաղեցնելու է Ակադեմիական քաղաքի մասնաշենքերից մեկը՝ միավորվելով այլ բուհերի և կրթական հաստատությունների հետ։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին․ «Երեկ ԵՊՀ հիմնադրման օրն էր։ Տեղյա՞կ եք, որ մի քանի տարուց ԵՊՀ չի լինելու, միանալու է Ակադեմիական քաղաքին»։

Հարցվածների մի մասն անտեղյակ է հարցից։

«Իհարկե, կառավարությունը ինչ որոշել է, դա էլ ճիշտ է»,- վստահ ասաց մի քաղաքացի։

Հարցվածների մի մասը ցավ հայտնեց, որ ԵՊՀ-ն որպես առանձին բուհ դադարելու է գոյություն ունենալուց։

«Էլ ուրիշ բան չունե՞ր անելու։ Ճիշտ չեն որոշել։ Համալսարանը պետք է մնա համալսարան»,- նշեց տարեց մի քաղաքացի։

Հիշեցնենք, որ մի շարք բուհեր հայտարարություններ են տարածել և դեմ արտահայտվել Ակադեմիական քաղաքին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին։ Այդ տարի Երևանում գործող բուհերը կտեղափոխվեն Ակադեմիական քաղաք, իսկ պատմություն ունեցող բուհերի շենքերը կվաճառվեն կամ վարձակալությամբ կտրվեն։

Նշենք նաև, որ կրթության փորձագետների մեծ մասը բացասական կարծիք են հայտնել Ակադեմիական քաղաքի վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք