Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:20 17-05-2024

Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է

Oragir.News-ը մի շարք հրապարակումներով հանրությանը տեղեկացրել էր, որ կառավարությունը ձգձգում է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին նշանակված բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցման ապրիլ ամսվա գումարների փոխանցումը։

Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանուներին կատարած մեր հարցումներին ի պատասխան տրվող պարզաբանումները խնդրի լուծման մասին հստակ տեղեկատվություն և ժամկետներ չէին ենթադրում։

Հանրային հարթակներում, մինչդեռ, հիմա էլ ակտիվորեն քննարկվում է տեղահանվածների համար կարևորագույն այս խնդիրը։ Շահառուների կարծիքով, ֆինանսավորման ուշացման հավանական պատճառ կարող էր հանդիսանալ հակակառավարական բողոքի ցույցերին արցախցիների մասնակցությունը։ Նշենք, որ որոշ արցախցիներ ստանձնել էին իշխանության խոսափողի դերակատարությունը՝ համերկրացիներին կոչ անելով չմասնակցել բողոքի ակցիաներին և դրանով խուսափել ֆինանսավորման ուշացման, կամ նույնիսկ չտրամադրման խնդիրներից։

Համենայն դեպս, Oragir.News-ի հրապարակումներից հետո՝ մարտի 16-ից սկսվել է ապրիլ ամսվա գումարների փոխանցումը շահառուներին։ Սակայն ֆինանսավորման այս աննախադեպ ձգձգումը կարող է հանդիսանալ հետագա վճարումների դադարեցման իշխանական սպառնալի ուղերձ, հատկապես եթե հաշվի առնենք, որ հենց բողոքի ակցիաների օրերին ընդունվեց Արցախից տեղահանված քաղաքացիների «բնակապահովման» կառավարության ծրագիր, որը հաշվի չի առնում շահառուների ոչ մի պահանջ՝ հնչեցված մարտի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք