Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:13 15-05-2024

Իշխանությունն օգնությունը չի տալիս և արցախցիներին էլ է «սևերի ու սպիտակների» բաժանում

Շարունակվում է Արցախից տեղահանվածների բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրով նախատեսված դրամական օգնության չվճարումը։

Ինչպես հայտնել էր Oragir.News-ը, ապրիլ ամսվա համար նախատեսված «40+10 հազարական» դրամ կազմող օգնությունը մայիսի 13-ի դրությամբ դեռևս չէր վճարվել։

Այդ գումարները չեն վճարվել նաև մայիսի 15-ի ժամը 12։00-ի դրությամբ, սակայն սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր, որոնք, իրենց իսկ խոսքերով, համագործակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, շարունակ «հուսադրող» ինֆորմացիա են տարածում ցանցերում, թե՝ սկսված է ֆինանսական միջոցների փոխանցումը։

Oragir.News-ը խոսակցել է մի շարք արցախցիների հետ, որոնք հանդիսանում են տարբեր բանկերի քարտապաններ։ Նրանք տեղեկացրել են, որ ապրիլ ամսվա համար նախատեսված օգնությունը թե՛ իրենք, և թե՛ ընտանիքների անդամները չեն ստացել։ «Բազմաթիվ անհաջող փորձերից հետո կարողացել ենք, վերջապես, զանգահարել սոցապի «թեժ գիծ», ասել են՝ այս պահի դրությամբ կառավարությունը «40+10»-ի փոխանցում չի կատարել։ Նախկինում շահառու չհանդիսացած որոշ արցախցիների համար այս շաբաթվա ընթացքում հնարավոր է 2023թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տրված 50 հազարական դրամների տրամադրում․ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց անունով գործող բանկային հաշվեհամարներում կար 2 մլն դրամ և ավելի գումար, նրանք ժամանակին շահառու չէին ճանաչվել, իսկ հետագայում ընդգրկվեցին կառավարության ծրագրերում։ Հիմա այդ ուղղությամբ էլ ամբողջական գործընթաց չկա․ նման մարդկանցից ոմանք հանդիսանում են շահառու, իսկ մյուսները սոցապից ստանում են անորոշ, խուսափողական պատասխան և չեն կարողանում հասկանալ՝ շահառու՞ են, թե՞ ոչ», ասում են մեր զրուցակիցները։

Ստացվում է, որ իշխանության հետ կապ ունեցող արցախցիների մի մասը տեղեկացված են վճարումների ուշացման պատճառների մասին, բայց նախընտրում է ընդամենը անորոշ «հուսադրել» ֆեյսբուքի օգտատերերին, իսկ մի մասն էլ, փաստորեն, հաշվեհամարում ունենալով միլիոններ՝ կարողանում է ստանալ ևս 100 հազար դրամ այն դեպքում, երբ նման խմբի ոչ բոլոր մարդկանց են ներառում համապատասխան ծրագիր։

Իշխանությունը կարողացե՞լ է դրամական բավարարման տատանումներով բաժանարար գծեր դնել արցախցիների մեջ, թե՞ այս ամենն ընդամենը թյուրիմացություն է՝ կպարզվի առաջիկայում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան