Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:30 14-05-2024

Արցախցիների 50.000 դրամ օգնությունը չեն տալիս

Փաշինյանը ապրիլ ամսվա համար նախատեսված «40+10 հազարական» դրամ աջակցությունը չի տվել արցախցիներին։

Անցած 7-ամսյա ժամանակահատվածում այս աջակցությունը սովորաբար տրվում էր մինչև հաջորդ ամսվա 10-ը, սակայն մայիսի 13-ի դրությամբ ապրիլ ամսվա կտրվածքով նախատեսված օգնությունը ոչ մի բանկ դեռևս չի տրամադրել՝ պետությունից ֆինանսավորում չլինելու հիմքով։ Ըստ այդմ, որպես շահառու, մի շարք մարդիկ վերջին օրերին զանգահարել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «թեժ գիծ»՝ 114 կարճ հեռախոսահամարով, սակայն ծանրաբեռնված օպերատորներից ոչ մեկին միանալ չի հաջողվել՝ պարզելու ուշացման պատճառը։

Նշենք, որ օրերս արցախցիներից մեկը հայտնել է, որ հակակառավարական ցույցերին մասնակցությունը կարող է հիմք հանդիսանալ՝ նշանակված օգնությունը չտրամադրելու համար։ Բացի այդ, իշխանամետ կազմակերպություներից նույնպես հնչել են արցախցիներին ուղղված «նախազգուշացումներ»՝ չմասնակցելու հանրահավաքներին, հակառակ դեպքում կզրկվեն ցուցաբերվող բարեգործական աջակցություններից։
Ըստ ամենայնի, պետական մեքենան խնդիր ունի շանտաժի և ահաբեկման ամենահնարավոր մեթոդներով կրճատելու և «տեղային» մասշտաբի բերելու համազգային բնույթ ստացած պայքարը, և ռեպրեսիվ լծակներ կիրառում է, մասնավորապես, բռնի տեղահանված և կառավարության «ժամանակավոր պաշտպանություն» ստացած արցախցիների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից