Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 15-05-2024

Այսօր վերջին օրն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝ հայ-ադրբեջանական կողմերը մինչեւ մայիսի 15-ը պետք է ստորագրեն սահմանազատման-սահմանագծման արձանագրությունը։ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կստորագրվի մինչեւ 2024թ. մայիսի 15-ը»,- նշված է սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ։

Տավուշում սահմանազատման գործընթացը սառեցվեց նախորդ շաբաթ, երբ շարժումը Երեւան տեղափոխելու որոշում կայացվեց, այս օրերին վերսկսվել է։ Իշխանությունը «զադնի դրեց» ժամանակավորապես՝ հուսալով, որ կկասեցնեն շարժումը։ Միայն Կիրանցի դաշտավայրային մասերում սահմանային սյուներ դրեցին, մինչդեռ Փաշինյանը կիրանցեցիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ գյուղը կիսվելու է, կամուրջն անցնելու է ադրբեջանցիներին։ Կիրանցից մեզ ասացին, որ մնացել է 3 սյուն տեղադրել: Այսօր պարզ կդառնա՝ իշխանություններն ինչ են որոշել` ստորագրո՞ւմ են արձանագրությունը` առանց գյուղը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում՝ կամրջից սկսած՝ կիսելով գյուղը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց