Ներքին 2 տարի առաջ - 21:14 14-05-2024

Երասխի ռուսական հենակետը ապամոնտաժվել է

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ռուսները հեռացան Երասխից

Քիչ առաջ վերադարձա Երասխից և տեսա, թե ինչպես են ռուս զինվորականները ապամոնտաժում Երասխում 2020թ նոյեմբերին հիմնադրած ռազմական հենակետը:

Առաջին լուսանկարն այսօր եմ արել, ռուսական դրոշը այլևս չկար, այն դրված էր ավազե պարկերի վրա:

Երկրորդ և երրորդ լուսանկարները մի քանի շաբաթ առաջ եմ արել, որտեղ երևում է ռուսական դրոշը եռագույնի կողքին:

Հայ-ռուսական հավերժ բարեկամության մասին պաստառը դեռ տեղում է, իսկ հարևան Պարույր Սևակ գյուղում, որտեղ նույնպես կա ռուսական հենակետ, մեծ պաստառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը շարունակում է նայել ՀՀ-Նախիջևան-Իրան-Թուրքիա քառանկյան ուղղությամբ:

Թ. Հ.
Երասխ, 14 մայիսի, 2024թ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից