Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:03 14-05-2024

Քննարկում ՄԻՊ գրասենյակում՝ այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մայիսի 8-ին և 9-ին երեխաների հետ կազմակերպվել է հանդիպում-քննարկում այլընտրանքային խնամք ստացող երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ։

«Հանդիպման ընթացքում մասնակից երեխաները խաղերի և քննարկումների միջոցով ծանոթացել են միմյանց հետ, ուսումնասիրել՝ երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը, այլընտրանքային խնամքի տրամադրման ոլորտում առկա խնդիրները։ Իրականացվել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) Երիտասարդ Խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) կայանալիք ֆորումին մասնակցության նախապատրաստական աշխատանքներ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ ընդգծելով իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում երեխաների մասնակցության և լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը՝ այդ թվում` այլընտրանքային խնամքի ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ձևավորելու տեսանկյունից։

Պաշտպանը կարևորում է երեխաների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացներում` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,-նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան