Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 09:03 14-05-2024

Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը 2020 թվականի նոյեմբերի 21-ին հանրահավաքում ունեցած ելույթում, խոսելով 2018-ին Իջևանում անտառահատների բողոքի հետ կապված Փաշինյանի իշխանության արձագանքի մասին, պատմեց, որ այդ ժամանակ «Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց մի խումբ բողոքում է, հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց. «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»»: Սա Փաշինյանին բնորոշող ամենատիպիկ վկայություններից մեկն է: Տեսնես՝ հիմա ի՞նչ «գետերի» հրահանգ է տվել Նիկոլ Փաշինյանը իր ընկերոջը՝ ՆԳ նախարարին: Այս հարցն առաջին պլան է գալիս սկսյալ դեռ Կիրանցում ոստիկանական «սևաբերետ» ստորաբաժանման դրսևորած բռի վայրագություններից, երբ խաղաղ բնակչության վրա հարձակվելուց հետո նրանք... ողջագուրվում էին միմյանց հետ, ասես՝ մի մե՜ծ սխրանք էին գործել, մի մե՜ծ հաղթանակ էին տարել:
Հիմա Փաշինյանի «ներքին հրահանգի» բովանդակությունը երևում է, օրինակ՝ երեկ «կարմիրասևբերետավոր» ոստիկանների խայտառակ ու մարդատյաց (այս դեպքում՝ հայատյաց) պահվածքով, կանանց, անչափահասների, զոհվածների մայրերի, ընդհանրապես խաղաղ ցուցարարների նկատմամբ թիրախավորված հարձակումներով: Առանձնահատուկ պետք է ընդգծել «բերետավորների» նպատակային թշնամական, ագրեսիվ պահվածքը լրագրողների նկատմամբ, որի հետևանքով վնասվածքներ ստացան մեր երկու գործընկերներ: Ու ինչն է հատկանշական. «բերետավորներն» ու նրանց գլխավորողը այդ ամենը անում էին առանձնահատուկ հաճույքով, այնպիսի պատրաստակամությամբ, որ 1 քաղաքացու ասֆալտին ծեփելու համար միմյանց հերթ չէին տալիս ու իրար էլ էին «հեծնում»:

Վերջում հավելենք, որ երեկ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մոտ 200 խաղաղ ցուցարար: Ինչպես տեսնում ենք, օր օրի վրա այդ թիվը մեծանում է: Իսկ ինչի՞ մասին է խոսում այդ հանգամանքը: Թե՛ ոստիկանական ուժերի աճող ագրեսիան, թե՛ բերման ենթարկվողների օրավուր աճող թիվը խոսում է առաջին հերթին նրա մասին, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը լուրջ ծավալներ է ստանում: Դա էլ իր հերթին անհանգստացնում է իշխանություններին, որոնք քաղաքացիների նկատմամբ բռնարարքների են դիմում՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն, իր անձնական շահերից ելնելով, ամեն ինչի պատրաստ է: Նման օրինակների պակաս չկա: Սակայն դա՝ մինչ այն պահը, երբ հանրային պահանջի ծավալներն անկասելի կլինեն: Չհաշված մնացյալ գործոնները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց