Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:47 14-05-2024

Սթրեսից էր դուրս գալիս․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արմավիրի մարզ` ամենանիկոլական մարզը, որն Ադրբեջանի հետ սահման չունի, ուստի հանձնվելիք հողեր էլ չունի: Մարզի ղեկավարությունն ամեն ինչ արել էր, որ «քրտնաջան աշխատանք եւ լեգիտիմ վարչապետ» շոուն լիարժեք լինի` ժպիտներ, ձեռքսեղմումներ, գորովալից հայացքներ: Ներկաները լարվեցին միայն Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելության ժամանակ, երբ նա մոտեցավ ջրի ծորակին ու բացեց այն։ Բացեց-փակեց, եւ բոլորը խորը շունչ քաշեցին։ Հիմնանորոգված դպրոցներում Փաշինյանը գնդակ էր խաղում, պատուհաններն էր բացում-փակում, առաստաղի բարձրությունն էր ձեռքով ստուգում։ Մի խոսքով` Բագրատ սրբազանի սկսած շարժման սթրեսից էր դուրս գալիս:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց