Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:36 11-05-2024

Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների առաջին օրերից, այդ թվում՝ քայլերթի օրերին իշխանությունները տեղեկատվական պատերազմին, իսկ իրականում՝ ստի ու կեղծիքի մեծ դոզա արտանետելուն զուգահեռ, դիմում են ամենատարբեր այլ մեթոդների՝ մասնավորաբար հետապնդումներ սկսելով շարժման հետ կապ ունեցող տարբեր գործիչների նկատմամբ: Երեկ ողջ օրն էլ բերման են ենթարկվել ակցիաների մասնակիցները, փորձեր էին արվում կանխել ուսանողների միանալը անհնազանդության ակցիաներին և այլն: Հերթական «էժանագին» քայլն արվել է քայլերթին միացած «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս Վահե Դարբինյանի դեմ, որն առաջին իսկ օրից Բագրատ Սրբազանի կողքին կանգնածներից մեկն է:

Մեր տեղեկություններով, Դարբինյանին Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս կարգավիճակից զրկելու համար ՀՀ ԱԳՆ-ն հնարովի նամակ է գրել Էկվադորի ԱԳՆ՝ նշելով, թե իբր Դարբինյանը դիվանագիտական համարանիշներով իր մեքենայով միջպետական ճանապարհ է փակել։ Ընդ որում, ականատեսները վկայում են, որ ակցիաների ողջ ընթացքում Դարբինյանի մեքենան կայանված է եղել բացառապես կողնակի վրա։ Մեր աղբյուրները պնդում են, որ ինչպես այլ դեպքերում, Դարբինյանի պարագայում ևս իշխանությունները ներգրավել են հարկային մարմիններին:
Ի մասնավորի, մի քանի օր է՝ նրան պատկանող «Պանտերա սիքյուրիթի» մասնավոր պահնորդական ընկերության գրասենյակում ստուգումներ են իրականացնում և փորձում ինչ-որ բան գտնել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ձեռագիրը չի փոխվել. ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում են վարչական ռեսուրսի ողջ հնարավորությունները, այդ թվում՝ իրավապահների ու հարկային մարմինների «մահակը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց