copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 20:16 10-05-2024

Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը

Իսրայելի նեղ կազմով ռազմական կառավարությունը հավանություն է տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում գործողության «սահմանափակ ընդլայնմանը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իսրայելական Kan ռադիոկայանը։

Միևնույն ժամանակ, իսրայելցի բանակցողներին հանձնարարվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման կողմից գերեվարված պատանդներին ազատ արձակելու գործարքի հասնելուն ուղղված ջանքերը:

Kan ռադիոկայանի տվյալներով ՝ այդ հարցով Իսրայելի նախարարների կաբինետի նիստը տեղի է ունեցել մայիսի 9-ի երեկոյան: