Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:29 10-05-2024

Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման, մասնավորապես ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին ԶՈՒ Տավուշի բանակային ստորաբաժանման սակրավորներից ոմանք հրաժարվել են մասնակցել: Այլ կերպ ասած՝ Տավուշում ծառայություն իրականացնող ականազերծողները հրաժարվել են սեփական ձեռքերով ճանապարհ բացել թշնամու առաջ, եւ ՊՆ ղեկավարությունը ստիպված այլ ստորաբաժանման աշխատակիցների է ներգրավել։

Մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։ Տեղեկացանք նաեւ, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց եւ ականազերծումից հետո գեներալի կոչում տալ:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց