Ներքին 2 տարի առաջ - 22:38 09-05-2024

Նիկոլը պետք է հեռանա, դա աներկբա է․ սպասենք հաջորդ քայլերին

Բագրատ Սրբազանը հրապարակում հայտարարեց, որ գործող վարչապետին անհրաժեշտ է խորհրդարանական ընթացակարգով անվստահություն հայտնել և հեռացնել պաշտոնից։ Շարժումն առաջնորդողը խորհրդակցեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին նախաձեռնել իմպիչմենտի պրոցես։

Սահմանադրության համաձայն՝ «վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու» (Հոդված 115-ի 1-ին կետ)։

Տվյալ դեպքում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ունի 29 պատգամավոր, «Պատիվ ունեմ»-ը՝ 6, միասին՝ 35 պատգամավոր։

Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, և ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ, այսինքն անհրաժեշտ է 54 պատգամավորի «կողմ» ձայն։

Հիշենք 2018 թվականի պրոցեդուրան, երբ մեծամասնություն կազմող «Հանրապետականը» մայիսի 8-ի կրկնաքվեարկությանն ապահովեց «կողմ» ձայների քանակ, արդյունքում Փաշինյանը դարձավ Հանրապետության վարչապետ։

Կարևոր է Սահմանադրության՝ վերը նշված պահանջի կենսագործումը՝ «եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու»։ Եթե Սրբազանը նախաձեռնում է իմպիչմենտ, ապա ո՞վ է լինելու վարչապետի թեկնածու։ Սա առանցքային կարևորության հարց է, քանի որ վարչապետը Սահմանադրությամբ նաև հանդիսանում է Անվտանգության խորհրդի ղեկավար, «գերագույն գլխավոր հրամանատար», փաստացի՝ պետության ղեկավար։

Կարևոր է նաև, թե ինչ զարգացումներ կհետևեն Փաշինյանին իշխանազրկելուց հետո, քանի որ նա պայմանավորվածություններ ունի թշնամի երկրի հետ՝ «սահմանազատմամբ» նվիրել հայկական տարածքներ։ Այս շարժումը ձևավորվել է ընդդեմ հենց նշված պայմանավորվածության կատարման, և եթե փոփոխվում է կառավարությունը, ապա ի՞նչ ուղերձներ են տրվելու, մասնավորապես, Թուրքիային և Ադրբեջանին։ Հրաժարվելու՞ է Հայաստանը «սահմանազատումից», եթե այո՝ ի՞նչ է սպասվում արդեն իսկ «սահմանազատված» տեղերին, նոր իշխանությունը ե՞տ կկանչի գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը իր մասնակցությունը հաստատող ստորագրությունը։ Այս պարագայում հնարավոր ռազմական գործողությունները կանխելու կամ վարելու ռեսուրսներ ունի՞ Հայաստանը։

Սրանք անվտանգային և պաշտպանական բնույթի առաջնահերթ կարևորության խնդիրներ են, մենք դեռ չենք անդրադառնում սոցիալ-տնտեսական կացությանը։

Ինչպես Հին Հռոմի հռետորներից Կատոն Ավագն էր միշտ ասում, «Կարթագենը պետք է ավերվի», մեր դեպքում կարելի է վերաձևակերպել՝ Նիկոլը պետք է հեռանա պաշտոնից։ Դա միանշանակ է, սակայն եթե Բագրատ Սրբազանը և իրեն աջակցող խորհրդարանականները սկսում են իրավական գործընթաց՝ պետք է սպասել, որ Նիկոլի հեռանալու պահանջը մերկապարանոց ձևակերպում չէ, այլ քայլերի հստակ հաջորդականությունն ազդարարող թիվ մեկ միջոցառումը։

Մնացածը պակաս կարևոր քայլեր չեն, ուստի սպասենք, որ առաջնորդները հայտարարեն այն, ինչ պետք է հայտարարել։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»