Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 00:00 09-05-2024

Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում քննարկում են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում րոպեներ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջունելով ՀՀ վարչապետին` ՌԴ նախագահը նշել է, որ շատ ուրախ է հանդիպման առիթով և պատրաստ է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:

«Շատ ուրախ եմ տնտեսական ակնառու ցուցանիշների համար: ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը 2015 թվականից աճել է 14 անգամ: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին՝ միայն անցած տարվա ցուցանիշները բավականին խոսուն են, որն, ի դեպ, աճել է հայկական ապրանքների արտահանման շնորհիվ:

Ներկայում ունենք շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառություն, այդօրինակ ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել»,- նշել է Վլադիմիր Պուտինը։ Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում, միանշանակ, քննարկվելու են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, որոնց մասին, բանականաբար, հրապարակային չեն մանրամասնի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը հիշել է, որ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին, և, իհարկե, կան կուտակված հարցեր, որոնք անհրաժեշտություն ունեն քննարկման:

«Տնտեսական հիմնական հարցերը մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ: Այս հանդիպմանը քննարկման առարկա կլինեն տարածաշրջանային և երկկողմ հարցերի լայն շրջանակ: Ես եւս շատ ուրախ եմ այս հանդիպման համար»,- նկատել է ՀՀ Վարչապետը:

Այս պահին փակ դռների հետևում շարունակվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում Հայաստանի վարչապետի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի