Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից
copy image url

Հանգստի մասին մոռացեք․ բոլոր ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից

Ներքին 1 տարի առաջ - 09:21 07-05-2024
Այն, որ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ոստիկանական ողջ զորքն է ոտքի ելել, ականատես ենք բոլորս։

Ոստիկանական մեծաթիվ խմբեր են կուտակվում այն հատվածներում, որտեղ իշխանությունը, ենթադրաբար, անախորժությունների կարող է հանդիպել։

Իսկ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ Կիրանցից մեկնարկած քայլերթն ավելի է լարել իշխանության ուշադրությունը։

Ոստիկանությունն արդեն իսկ նախապատրաստվում է սպասվող իրադարձություններին։ Oragir.News-ի տեղեկություններով, ոստիկանության բոլոր այն աշխատակիցները, ովքեր գտնվում են արձակուրդում, վերադարձել են աշխատանքի։ Բացի այդ, նրանց զգուշացրել են՝ մինչև մայիսի 15-ը պետք է մոռանան արձակուրդի մասին։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հանգրվանել է Սոլակ գյուում, որտեղից այսօր շարունակելու են քայլերթը։ Նախատեսվում է, որ մայիսի 9-ին երթի մասնակիցները կլինեն Երևանում։