Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:30 06-05-2024

Ինչու Օպերայի արտիստներին ելույթավճարներ չեն տալիս. ահազանգ

Oragir.News-ը մայիսի 4-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից ստացավ ահազանգ, որով արտիսներից մեկը տեղեկացնում էր, որ տնօրինությունից պահանջում են իրենց հասանելիք ելույթավճարները։ Ըստ նամակի՝ արտիստները բացահայտել են, որ պետական բյուջեից օպերային թատրոնին հատկացվել է կրկնակի ֆինանսավորում, քան նախորդ տարի։ Ֆինանսավորման ավելացման նպատակն է կրկնապատկել արտիստների ելույթավճարները: Սակայն արդեն մայիս ամիսն է, իսկ արտիստները շարունակում են վճարվել նախորդ տարվա մինիմալ ելույթավճարներով:

Մեր տեղեկություններով՝ արտիստները նույնիսկ տեղյակ չեն եղել ֆինանսավորման ավելացումից։ Հետո է պարզվել, որ ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է կլորիկ գումար ոչ միայն 2024 թվականի առկա և սպասվող բեմադրությունների համար, այլև արտիստների մինիմալ ելույթավճարների կրկնապատկման համար:

Ուստի հարց է առաջանում՝ ո՞ւր են այդ գումարները, որտե՞ղ են վատնել նախորդ ամիսների համար հատկացված ֆինաննսները, որոնք պետք է վճարեին արտիստներին։

Oragir.News-ը երկու օր շարունակ փորձեց կապ հաստատել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ պարզաբանում ստանալու համար, սակայն տնօրենի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց։

Նկատենք, որ այս զանգերի թոհուբոհում նաև պարզվեց, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի պատասխանատուի հաստիքը կա, բայց աշխատող չկա։ Տոմսարկղից հեռախոսահամար են փոխանցում, ասելով, որ կպատասխանի մամուլի պատասխանատուն, սակայն տվյալ համարով զանգահարելուց հետո մեզ տեղեկացնում են, որ մամուլի պատասխանատու չունեն։ Գուցե՝ մամուլի բաժնին հատկացվող գումարը նույնպե՞ս ուղղվում է անհայտ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին