Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:25 06-05-2024

Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնnւթյուն չի գործադրել. փաստաբաններ

Բլոգեր Միքայել Բադալյանի փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել։

«Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և դրա վերաբերյալ կան անժխտելի ապացույցներ։

Միքայել Բադալյանը չի՛ խուսափում քննությունից և քննիչի յուրաքանչյուր կանչով պատրաստակամ է ներկայանալ վերջինիս մոտ»,- ասվում է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի ու Ալեքսանդր Կոչուբաևի հայտարարությունում։

Նշենք, որ այսօր լրագրող Գոհար Հայրապետյանը գրել էր, որ բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ:

«Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ Թումանյան փողոցի վրա հարձակվել է իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանի վրա: Մի քանի հոգով ծեծի են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, գողացել հեռախոսը:

Այդ ամենը տեղի է ունեցել պարեկների ներկայությամբ»,- գրել է Գոհար Հայրապետյանը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին