copy image url
Ներքին 1 տարի առաջ - 08:45 06-05-2024

Երևանի Պարոնյան փողոցում փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը

Մայիսի 5-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից:

Կիսվել:

Ձեզ գուցե հետաքրքրի