Երևան +12°
copy image url
Սպորտ 2 շաբաթ առաջ - 21:17 05-05-2024

Եվս 5 ոսկի ու 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ–ում

Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտեցին իրենց ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։

56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հաջորդ ոսկին հավաքականին բերեց 60 կգ քաշային Արսեն Բագիրյանը, որը 2-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Բերեզյուկին։

Չեմպիոնի կոչմանն արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվեց մարտից։
Մ17 մրցելույթներում չեմպիոններ դարձան 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։

Իսկ Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձան արծաթե մեդալակիրներ։