Ներքին 2 տարի առաջ - 16:01 05-05-2024

Ամեն անձրևից հետո փողոցը բդի լոդկով անցնիս. Գյումրին վերածվել է «ծովափի»

Արդեն երրորդ օրն է` Գյումրիում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի փողոցները վերածել է լճերի։ Քաղաքում ջրահեռացնող համակարգը չի աշխատում, կամ շատ փողոցներում համակարգը որպես այդպիսին չկա։ Խնդիրը բոլորը տեսնում են, խնդրի մասին բոլորը խոսում են՝ բացի քաղաքապետարանից, որի տիրույթում է հարցը։

«Ամեն անձրևից հետո էս վիճակն է, նավով պտի անցնիս փողոցը, ջուրը լցվել է պադվալները․ ո՛չ տեր կա, ո՛չ հետաքրքրվող։ Անոռուգլուխ քաղաք է, երկու հատ ավել, որ դնեն էդ անտեր ջրահեռացնող համակարգից, հո ըսպես չի էղնի։ Ասֆալտ են էրել յանի, կերթա ջուրը, գյոլեգը»,-ասում է Շահինյան փողոցի բնակիչներից մեկը։

Տիկին Սուսաննան էլ, ով ապրում է Հայկ Հովսեփյան փողոցում, ասում է. «Քաղաքապետարանից կսեն, որ կոմունալի բրիգադները գիշեր-ցերեկ կաշխատին, բայց անձրևը թույլ չի տա, որ աշխատանքը տեսանելի լինի, փողոցների ջուրը մաքրվի։ Դուք ձեր աչքով տեսեք, որ հեչ բան էլ չեն էնե, էս ջրհեղեղը ամեն անձրևից հետո կա։ Ռեզինե կալոշներ պտի հագնիս, եթե ուզենաս փողոցն անցնիս, հնարավոր չէ ըսպես, բայց ում դիմես, ըսոնք մեռած հոգիներ են, իրարից խաբար չեն»:

Նշենք, որ խնդիրը նոր չէ, բազմաթիվ անգամներ Oragir.News-ը անդրադարձել է այս թեմային, բայց Գյումրիի քաղաքապետարանը ոչ մի հստակ լուծում չի տվել այս հարցին, ոչ էլ բացատրություն, թե հանրապետության երկրորդ քաղաքում ջրահեռացնող համակարգը ինչու չի աշխատում կամ ինչու է կիսատ-պռատ աշխատում։

Oragir.News-ի ֆոտոխցիկն է ֆիքսել անձրևից հետո Գյումրիի տխուր պատկերը, որի մասին արդեն սկսել են խոսել ոչ միայն տեղացիները, այլ նաև քաղաք այցելած հյուրերն ու զբոսաշրջիկները։



Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան