Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:25 03-05-2024

Մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ և դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում։

Լրագրողները հարցրին՝ քաղաքացին կարո՞ղ է թքել պաշտոնյայի դեմքին, նա պատասխանեց․

«Ո՛չ, չի կարող»։

Լրագրողները ճշտող հարց տվեցին՝ իսկ պաշտոնյա՞ն կարող է, նա արձագանքեց․

«Ոչ ոք ոչ մեկի երեսին թքել չի կարող»։

Հարցին՝ բա ինչո՞ւ չեք գոնե բանավոր դատապարտել Ալեն Սիմոնյանին, նա ասաց․

«Եկեք առաջարկենք հետևյալը՝ եկեք բոլոր արարքներն աշխարհիս երեսին քրեականացրեք, ինձ համար ավելի հեշտ կլինի, ես յուրաքանչյուրի դեպքով վարույթ կնախաձեռնեմ»։

Հարցին էլ՝ Ծիծեռնակաբերդի դեպքով էլ, որ փոխկապակցված էր իշխանությունների, այդ դեպքում վարչապետի ընտանիքի հետ, միանգամից, արագ գործը հարուցվեց, գլխավոր դատախազը պատասխանեց․

«Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որ հարուցվեց գործ, ընդամենը մեղադրանք է առաջադրվել։ Դա ոչ միայն խուլիգանություն էր, եթե նայեք տեսանյութը կտեսնեք, որ հոգեբանական բռնություն էր»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին