Ուղիղ եթեր
Ճանապարհը բացելով` այն փակել են. Ոստիկանության հերթական ապօրինությունը Կիրանցում
copy image url

Ճանապարհը բացելով` այն փակել են. Ոստիկանության հերթական ապօրինությունը Կիրանցում

Ներքին 11 ամիս առաջ - 20:00 03-05-2024
Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը Ադրբեջանին հանձնելու որոշումը վիժեցնելու նպատակով հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ ապակենտրոն բողոքի ակցիաներ են իրականացնում, այդ թվում նաև այն գյուղերում, որոնք գործընթացի շրջանակներում հանձնվելու են Բաքվի վերահսկողությանը։ Օրեր շարունակ ակտիվ գործողություններ ընթանում նաև Կիրանց գյուղում, որտեղ այս օրերին նախատեսվում է Ադրբեջանին տարածքներ հանձնել։

Երեկ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ոստիկանական ուժերը լցվել են Կիրանց, որտեղ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ականազերծման աշխատանքներին խոչընդոտող և Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը փակ պահող մարդկանց։ Այս գործողությունից հետո մինչև այժմ ճանապարհը շարունակում է փակ մնալ, Կիրանց կարող են մուտք գործել բացատապես տեղի բնակիչնները, որը խոչընդոտում է նաև քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Իրավաբանների պնդմամբ՝ Ոստիկանությունը Կիրանց մուտքն ու ելքն ապօրինաբար է սահմանափակել, քանի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարված չէ, որի պայմաններում էլ թույլատրվում է սահմանափակել որևէ բնակավայրի մուտքն ու ելքը։

Բացի այդ, Կիրանցում ուժայինների գործողություններն իրականացվեցին և ճանապարհը փակվեց Հանրային ՀԸ-ին Նիկոլ Փաշինյանի հարցազրուցից հետո, որում վերջինս նշեց, որ Կիրանցում սահմանազատման ենթակա շուրջ 11 կետ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժայինների գործողություններն իրականացվել են իշխանությունների հրահանգով։

Հատկանշական է, որ երբ բնակիչներն էին փակել Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը, այդ թվում նաև Կիրանցի հատվածը, իշխանականները պնդում էին, որ նման գործողություններով վերջիններս խոչընդոտում են այլ քաղաքացիների իրավունքների՝ մասնավորապես ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացմանը։ Փաստացի արդեն երկու օր է, ինչ ոստիկաններն են փակ պահում Կիրանց տանող ճանապարհը, որով խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժվու իրավունքը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, սակայն օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Այսպիսով, հիմք ընդունելով իրավաբանների պնդումները, ինչպես նաև առաջնորդվելով իշխանականների այն կանխավարկածով, որ Տավուշի գյուղերի հանձնման գործընթացը կանխելու նպատակով ճանապարհներ փակելն ապօրինի գործընթաց էր, ապա կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որի մաս է կազմում Ներքին գործերի նախարարությանը ենթակա Ոստիկանությունը, փաստացի ապօրինության դեմ պայքարում է ապօրինությամբ և ինքն է խոչընդոտում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Փաստացի ոստիկանները Կիրանցի ճանապարհը բացելով այն իրականում փակել են, որը ոչ այլ ինչ է քան ապօրինությունը։

Զարմանալի է նաև, որ պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ Կիրանցի ճանապարհը փակվել է անվտանգության նկատառումներով, որտեղ պայթեցման աշխատանքներ են իրականացվում, քանի որ եթե քաղաքացիների համար Կիրանց մուտք գործելը վտանգավոր է, ապա ինչպես է ապահովվելու գյուղում մնացած մարդկանց անվտանգությունը։ Այս հարցը նույնպես ցանկանում էինք ուղղել Ներքին գործերի նախարարությանը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հավելենք, որ երբ 2018 թվականի այս օրերին Նիկոլ Փաշինյանն էր փողոցային պայքար սկսել, ամեն օր ժամերով տասնյակ փողոցներ էին փակվում, ինչի հետևանքով խոչընդոտվում էին Փաշինյանի գլխավորած շարժամանը չաջակցող քաղաքացիների իրավունքները, սակայն օրվա իշխանությունների և Ոստիկանության կողմից շարժման մասնակիցների նկատմամբ բռնություն չէր կիրառվում և այդկերպ փակված ճանապարհները չէին բացվում։


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ