Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:00 03-05-2024

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը

ՀՀ սահմանադրության նախաբանում ամրագրված Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներով, մասնավորապես՝ Հռչակագրի 11-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

2024 թվականի ապրիլի 14-ին և 15-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարություններ է արել Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին հաշվառելու, նրանց անվանացանկը կազմելու, զոհերի թիվը ճշտելու մասին։

Պատգամավորի հայտարարությունը առաջ է բերել հանրային քննարկում և հանրային կասկածներ, թե պատգամավորը սպասարկում է Հայոց ցեղասպանության փաստը և/կամ զոհերի թիվը ժխտող Թուրքիայի և չբարեկամ այլ երկրների շահերը, դավաճան է, արհամարհում է ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված սկզբունքները։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք՝
1. Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի անվանացանկը կազմելու նախաձեռնության մասին հայտարարության մեջ կա՞ն ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով պատժելի արարքի՝ Պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներ։
2. Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի անվանացանկը կազմելու նախաձեռնության մասին հայտարարության մեջ կա՞ն ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածով պատժելի արարքի՝ Լրտեսության հանցակազմի հատկանիշներ։
3. Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի անվանացանկը կազմելու նախաձեռնության մասին հայտարարության մեջ կա՞ ՀՀ Սահմանադրական կարգի, մասնավորապես՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի սկբունքների 11-րդ կետի հանդեպ չարամիտ ոտնձգություն կամ ոտնձգության փորձ։
4. Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի անվանացանկը կազմելու նախաձեռնության մասին հայտարարության և դրանում առկա ենթադրյալ հանցանքի առիթով նյութեր նախապատրաստվե՞լ են։

Գլխավոր դատախազությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․

«Ձեր կողմից վկայակոչված հանգամանքները չեն բովանդակում այնպիսի դեպքի կամ գործողության մասին տեղեկություններ, որոնց ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան