Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:17 02-05-2024

Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում՝ հաջակցություն տավուշցիների:

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այսօր ՀՀ պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. ՀՀ ներքին զորքերը փաստացի գրավել են Հայաստանի տարածքում գտնվող Կիրանց գյուղը, շրջափակել են այն, սահմանափակել են քաղաքացիների մուտքը այդ բնակավայր, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն:

33 տարի առաջ այդ նույն տարածքում, Ոսկեպար գյուղում Նոյեմբերյանի 20 ոստիկաններ, մարտնչելով այդ գյուղի համար, 11 հոգի զոհվել է ադրբեջանական ՕՄՕՄ-ի հետ բախման ժամանակ, ևս երեքը մահացել են բանտերում: Այսօր՝ 33 տարի հետո, ՀՀ ոստիկանությունը փորձում է բռնազավթել այդ գյուղը՝ թշնամուն հանձնելու համար: Սա ուղղակի աղետալի իրադարձություն է, որի կողքով չենք կարող անտարբեր անցնել: Սա նաև սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգություն է: Խախտվում է մեր սահմանադրության 40-րդ հոդվածը՝ ազատ տեղաշարժի իրավունքը, խախտվում է սեփականության իրավունքը, այնտեղ ապրող մարդկանցից խլվելու է իրենց սեփականության իրավունքը, իրենց տները, որոնց համար իրենք ունեն կադաստրի վկայական: Խախտվում է սահմանադրական 205-րդ հոդվածը, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

Այսօր ՀՀ կառավարությունը բռնազավթած անձը և խմբակը սահմանադրական կարգի տապալում են իրականացնում և փորձում են դրանում օգտագործել ոստիկանությունը: Մենք եկել ենք այսօր, որ ոստիկաններին զգուշացնենք, որ իրենք սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ, որովհետև հանցագործների խմբակը վաղ թե ուշ պատասխանատվություն է կրելու։ Մեր հարկերով իրենց ծառայությունը կատարող ոստիկանները չպետք է դառնան հանցակից թշնամու գործակալների համար»,- ասաց Չալաբյանը՝ կոչ անելով ոստիկաններին անհապաղ հեռանալ Կիրանցից, ազատել ճանապարհները:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո