Արտաքին 2 տարի առաջ - 13:31 02-05-2024

Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է. ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը»

«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է»,-ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողություններն անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմք են հանդիսանում և սպառնալիք են ներկայացնում Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին:

«Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանի խորհրդարանի կողմից առաջ քաշված «արտաքին ազդեցության մասին» Կրեմլի ոգեշնչած օրենքը և դրա պաշտպանության համար կառավարական պաշտոնյաների կողմից ընդունված կեղծ հայտարարությունները: Իշխող կուսակցության անդամները պարզ հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատներին և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական երկրում կառավարության համար կարևոր զսպող գործոն է ծառայում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա