copy image url
Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 09:00 01-05-2024

Փաշինյանը ջրեց իր մեղքերը

Նիկոլ Փաշինյանը պետության մասին իր հերթական զրույցում ջուրը լցրեց գրասեղանի վրա, փորձելով պատկերավոր համեմատություններ անել իրավունքների, պարտականությունների, սահմանի, տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Նկատենք, որ ջրով ցուցադրված տեսարանն ուներ խորհրդանշական իմաստ, որը կարող են հաստատել ազգային և ծիսական խորհրդանիշներն ուսումնասիրողները։

Ջրի հետ ամենահայտնի հրաշքը գործել է Մովսեսը, երբ ճեղքեց Կարմիր ծովն ու դուրս բերեց հրեա ժողովրդին։ Ըստ քրիստոնեական դավանաբանության՝ ջուրը կատարյալ գոյացությունն է, ունի սրբագործելու հատկություն: Այդ պատճառով օգտագործվում է մկրտության ընթացքում: Այն մաքրության, սրբության խորհրդանիշ է։

Հայերի մոտ եղել է աղբյուրների պաշտամունք։ Հնագույն ժամանակներից հայերի մոտ աղբյուրներն ու նրանցից հորդող խմելու ջրերն ընկալվել են որպես առողջություն պարգևողներ։ «Ջրի պես երկար կյանք ունենաս», մաղթում են ջուր տվողին։ Ջուրը սեղանին լցնելով, Փաշինյանը ցույց տվեց, որ անպատասխանատվությամբ է վերաբերում կյանքին, մարդկանց կյանքին, ժողովրդի կենսական խնդիրներին։ Աղբյուրների և ջրի պաշտանմունք ունեցող հին հայերի համար ջուրը սեղանին լցնելը վիրավորական կհամարվեր։

Ջուրը կյանքի, առողջության, մաքրության խորհրդանիշներից զատ ունի այլ կիրառություն։ Ժողովրդական խոսքում «ջրելը» նշանակում է չեղարկել պայմանավորվածությունը, պարտքեր և այլն։ Օրինակ՝ երբ պարտատերը, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, ազատում է պարտապանին պարտքը վճարելու պարտավորությունից, այդ ժամանակ ասում են՝ «պարտքը ջրվեց»։ Տերունական աղոթքում՝ «Եվ ներիր մեզ զպարտիս մեր» տողը քրիոստոնեաբանները մեկնաբանում են որպես՝ «Եվ ներիր մեզ մեր մեղքերը»։ Այսինքն՝ պարտքը նույնացվում է մեղքի հետ։

Իսկ գրասեղանը վարչապետի պաշտոնը խորհրդանշող աշխատանքային կարևոր գործիքն է։ Այս գրասեղանի շուրջ են ընդունվել որոշումները, որոնց արդյունքում ՀՀ-ն սխալ քաղաքականություն է որդեգրել 2018-ի հեղափոխությունից հետո։ Այստեղ ընդունված սխալ որոշումներն են հանգեցրել 44-օրյա պատերազմին ու պարտությանը, Արցախի զավթմանը ռուս-թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։ Այդ որոշումների արդյունքում հայ ժողովուրդը մարդկային անդառնալի կորուստներ է կրել, ունեցել նյութական, տարածքային մեծ կորուստներ։

Վաշինգտոն այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ հնարավորություն են ունենում մտնել Սպիտակ տուն, օվալաձև գրասենյակ, նկարվել նախագահի գրասեղանի շուրջ։ Ասում են, թե այդ սեղանին նայելիս, մարդիկ մտովի պատկերացնում են ԱՄՆ պատմության հերոսական և ողբերգական էջերը, որոնք նախանշվել են այդ սեղանին կամ նրա շուրջ։ Նույնկերպ կարելի է նայել Նիկոլ Փաշինյանի գրասեղանին և տեսնել հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունները։

Համադրելով վերը բերվածը, կարելի է ենթադրել, որ ջուրը գրասեղանին լցնելով, Փաշինյանը ստեղծեց խորհրդանշական տեսարան, որով նա սրբեց այն ամենը, ինչը կարելի էր պատկերացնել-տեսնել այդ սեղանին նայելիս։ Պատկերավոր ասած՝ Փաշինյանը, ջուրը գրասեղանին լցնելով, սրբեց իր գործած մեղքերը։

Խորհրդաշական է նաև այն, որ սեղանից ջուրը թափվեց Փաշինյանի հագուստի վրա։ Կաստայական հասարակարգում հագուստը խորհրդանշում էր հանրային դիրքն ու պաշտոնը։ Ամեն կարգի պաշտոնյա իր յուրահատուկ հագուստն ուներ։ Ջուրը հագուստի վրա հեղելով, Փաշինյանն ակնարկեց, որ սրբում է նաև իր անձը, որպես պաշտոնյայի։ Այսինքն՝ փորձեց սրբել իր ի պաշտոնե գործած մեղքերը։

Երեխաների դաստիարակությամբ զբաղվողները կարող են վկայել, որ ջուրն այսպես սեղանի վրա լցնելը անշնորհք, անխոհեմ արարք է, վայել չէ կրթված, դաստիարակված, գիտակից մարդուն։ Այսպիսի արարք կարող են անել փոքր երեխան, որի խելքը դեռ չի հասնում, կամ հոգեկան առողջության խնդիր ունեցողը։

Ամեն դեպքում՝ ջուրը սեղանին հեղելը տգեղ տեսարան էր։ Եվ վատ կլինի, եթե օծված քաղաքացիներն ընդօրինակեն վարչապետին և իրենց տներում կամ աշխատասենյակներում կրկնեն նույն անխոհեմ արարքը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:18 Կոտայքում մայրիկի անուշադրության հետևանքով 3-ամյա երեխան կանգնել է մահճակալին, պատուհանը բացել և 3-րդ հարկից դուրս ընկել. shamshyan.com
17:51 Հրազդանում կրակոցներից զոհված քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին այսօր հուղարկավորեցին
18:15 Վերջին զանգն է մոտենում. թիվ 87 դպրոցում ուսուցիչները զբաղված են միայն սուրճ խմելով
21:00 Թռիչքի ճանապարհին մառախուղ չկար. նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին
00:21 Իրանի հետախուզության ղեկավարը սպանվել է
09:00 Հաշտության հասնելու 3 գործիքները 
12:00 Սրբազանին կհաջողվի միավորել հասարակությունը. հարցում
16:40 Փաշինյանը շարունակում է իր «էշը քշել»․ ԴԱՀԿ ունեցող ավտոմեքենաների տերերը չեն կարողանում տեխզննում անել
23:05 Նորընծա գեներալ-լեյտենանտը 2016 թվականի մայիսին Փաշինյանի հետ Ճանկաթաղում խրամատ է փորել
09:57 Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը․ ներկա են նաև ընդդիմադիրները․ ՈւՂԻՂ