Մամուլ 2 տարի առաջ - 07:27 01-05-2024

Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին եւ Ապրես Գրիգորյանին ապօրինի քրեական հետապնդման ենթարկելու հնչեղ գործով, աշխատանքից ազատվել է: Ո՞վ է պատասխան տալու դատախազներին` պետական բյուջեի միջոցների հաշվին որպես բարոյական վնաս փոխհատուցված գումարների համար: Մինչ ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ աշխատանքից ազատվել են 90 դատախազներ, մենք, ինչպես որ ի սկզբանե խոստացել էինք, շարունակելու ենք լուսաբանել աշխատանքից ազատված այն երկու դատախազների գործը, որոնք չէին ընդունել սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու առաջարկն ու բռնել էին իրավական պայքարի ուղին:

Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ Մարտիրոսյանի եւ Ապրես Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը ու վերջում կարճել՝ արդարացման հիմքով: Խոսակցություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ հիշյալ դատախազների վերաբերյալ սուտ տվյալներ հայտնած Պինխասովաների փաստաբանը, ովզ հավանաբար, անմասն չի մնացել դատախազներին «շառի տալու» գործընթացից, հեռացել է երկրից:

Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ վարչական դատարանի դատավոր Ելենա Վարդգեսի Առաքելյանին, ով, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն ձգձգում է դատախազներին` նախկին պաշտոնից մեկ աստիճանով բարձր պաշտոնի նշանակելու գործով դատաքննությունը:
Տեղեկացանք, որ դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար: Կշարունակենք հետեւել դատավորի նկատմամբ հարուցված վարույթի ընթացքին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ