Ներքին 3 տարի առաջ - 18:17 18-08-2023

Նախկին և ներկա Գլխավոր դատախազները ապացուցեցին, որ նախկինները ոչնչում մեղավոր չեն

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ եթե կարճել են Սեյրան Օհանյանի քրեական հետապնդումը, ուրեմն դեպքը չի եղել։

«Եթե գործը կարճել են, ուրեմն դեպքը չկա էլի, չի եղել նման բան։ Մի քիչ ավելի գլոբալ էլ նայեք։ Անցել է 5 տարի 3 ամիս, ո՞վ է դա ցրել, ոչ ոք։ Երևի նախկինները ոչ մի բան չեն արել։ Ես այս վերջերս կարճ ստատուս էի գրել։ Գրել էի, որ նախկին գլխավոր դատախազն ու այսօրվանը բարեհաջող ապացուցեցին, որ նախկինները ոչ մի բան չեն արել։ Բա ես ո՞ւմ պետք է հավատամ։ Մենք խելոք քաղաքացիներ ենք, չէ՞, քաղաքական ամբիցիաներ չունենք, մեր տանը խելոք նստած ենք: Խելոք, նորմալ մարդիկ ենք․․․ Բա ո՞ւմ պետք ա հավատանք»,- ասաց Սիրունյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի նկատմամբ Ձորահէկի գործով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։

Մեզ հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մասնագիտորեն բացատրեց, որ քրեական ամենաերկար գործերը տնտեսական գործերն են, որոնք նորմալ վիճակում քննվում են առավելագույնը 1 տարի։

«Մասնագիտորեն ասեմ․ ուրեմն, քրեական ամենաերկար գործերը տնտեսական գործերն են, երբ որ հաշվապահության հետ գործ ունես, որը, ասենք, լուրջ գործարանի մասին է խոսքը, երբ հաշվապահության ծավալը առանձին գործարանի շենք է պահանջում։ Այ էդ կարգի գործերը նորմալ վիճակում առավելագույնը քննվում են 1 տարի, էդ «ամենապատալոկն» ա։ Մնացած հանցագործությունները քննվում են 2-3 ամիս, նորմալը էդ ա։ Հիմա, 5 տարի 3 ամսում քննեցին, քննեցին, քննեցին, մի մասն էլ կառչեցին, մի մասով էլ առհասարակ չգիտենք՝ ինչ ա։ Ես ոնց հասկանում եմ, նախկինները ոչ մի բան չեն արել, որովհետև ես ուրիշ մարդ չունեմ, որ հավատամ։ Հավատում եմ պաշտոնական լրահոսին, պաշտոնական լրահոսն էլ ասում ա՝ Սիրունյա՛ն, խելոք մնա, չես տեսնո՞ւմ, մարդ չի դատվել։ Ահա, եղավ, ախպե՛ր»,- ասաց Սիրունյանը՝ ավարտելով զրույցը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան