Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:15 30-04-2024

Փաշինյանը հողերը հանձնելուց պետք է բոլորի կարծիքը հաշվի առներ․ հարցում

Տավուշի մարզում հատվածական սահմանազատման արդյունքում տուժող Կիրանց գյուղի բնակիչները ապրիլի 29-ի երեկոյան ՀՀ կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Սակայն հանդիպումից դուրս եկած կիրանցիները հրաժարվել են մանրամասներ հայտնել հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ «Ճի՞շտ եք համարում, որ տարածք հանձնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է միայն տվյալ գյուղի բնակիչների հետ»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել։ Մի մասն ասաց, որ ճիշտ չի համարում, պետք է հաշվի առնի բոլորի կարծիքը։ «Բա էլ ում հետ պիտի հանդիպեր»,- ասաց մի քաղաքացի։ «Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ճիշտ չի, նրա ոչ մի արածը ճիշտ չի»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ «Ո՛չ, պետք է բոլորի կարծիքը հաշվի առնի, մի ազգ ենք ու մի բուռ ենք»,- վստահ ասաց մեկ այլ քաղաքացի

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման պատճառով ցույցեր են կազմակերպվում Տավուշում, միջպետական ճանապարհներին և Երևանում, փակվում են փողոցներ։ Ցուցարարաները մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջական և հիմնավոր սահմանազատում իրականացնելու խնդիր չունի, այլ Ադրբեջանի ճնշումների տակ հանձնում է ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին