Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 շաբաթ առաջ - 16:32 28-04-2024

Միայն ԱՄՆ-ն կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա․ Պաղեստինի նախագահ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի օրը հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կասեցնել իսրայելական հարձակումը Գազայի սահմանային Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում, կստիպի պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել Գազայի հատվածը, հաղորդում է Reuters-ը։ Այս մասին փոխանցում է News.am-ը։

«Մենք կոչ ենք անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին խնդրել Իսրայելին չշարունակել հարձակումը Ռաֆահում։ Ամերիկան ​​միակ երկիրն է, որն ի վիճակի է կանգնեցնել Իսրայելին այս հանցագործությունը կատարելուց»,- ասել է Աբասը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի ժամանակ։

Իսրայելը, որը շաբաթներ շարունակ սպառնում էր համակողմանի հարձակում սկսել այդ տարածքի վրա՝ ասելով, որ նպատակ ունի ոչնչացնել այնտեղ մնացած ՀԱՄԱՍ-ի գումարտակները, անցած շաբաթ ուժեղացրել է ավիահարվածները Ռաֆահի վրա: