Արտաքին 2 տարի առաջ - 13:17 28-04-2024

Իրաքը քրեականացնում է միասեռական հարաբերությունները

Իրաքի խորհրդարանն օրենք է ընդունել, որը քրեականացնում է միասեռական հարաբերությունները: Դրա համաձայն՝ միասեռական անձանց սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Տարբեր պատիժներ են նախատեսված նաև «գենդերային անհամապատասխանության» համար, օրինակ՝ տղամարդու նկատմամբ, որը չափազանց կանացի տեսք ունի: Տրանսգենդեր անձանց, ինչպես նաև բժիշկների համար, ովքեր աջակցում են նրանց անցման հարցում, մինչև երեք տարվա ազատազրկում է նախատեսված «սեռափոխության» համար։

Օրենքում նշվում է, որ դրա նպատակն է «պաշտպանել իրաքյան հասարակությունը բարոյապես քայքայումից և համասեռամոլության կոչերից, որոնք տարածվել են աշխարհում», հայտնում է Reuters-ը։ Դրան աջակցել են հիմնականում պահպանողական շիա կուսակցությունները, որոնք մեծամասնություն են կազմում երկրի խորհրդարանում։

Նախկինում միասեռականությունն ուղղակիորեն քրեականացված չէր Իրաքում, սակայն ԼԳԲՏ անձանց նկատմամբ կիրառվում են հասարակական բարոյականությունը վիրավորող բազմաթիվ հոդվածներ։

Human Rights Watch-ն օրենքը համարել է լուրջ հարված մարդու հիմնարար իրավունքներին՝ ասելով, որ Իրաքը օրենսդրորեն ընդունել է երկրում ԼԳԲՏ անձանց նկատմամբ կիրառվող բռնությունն ու խտրականությունը: Օրենքը դատապարտել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է