Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 18:23 27-04-2024

«Կեռան թագուհու Ավետարանը»․ տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի գրքի շնորհանդեսը

Ապրիլի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Էմմա Չուգասզյանի հեղինակած «Կեռան թագուհու Ավետարանը» գրքի շնորհանդեսը։ Սա հեղինակի 2-րդ մենագրությունն է, որը կրկին նվիրված է մեկ առանձին ձեռագրի ուսումնասիրությանը։

«Այն Կիլիկայի հայոց թագավորությունում ստեղծված ձեռագիր է՝ մեր պատմության ամենաշքեղ ձեռագրերից մեկը, որն այսօր գտնվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուում։ Եվ մանրանկարները, որոնք զարդարում են այս ձեռագիրը, մինչ օրս ամբողջությամբ տպագրված չեն եղել, բացառությամբ մի քանի նկարների»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էմմա Չուգասզյանը։

Հեղինակի խոսքով՝ ձեռագրի ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ մանրանկարչության վրա աշխատել են 3 տարբեր նկարիչներ։

«Նկարիչների ինքնությունը մեզ անհայտ է, սակայն նրանց ոճը շատ հստակ կարելի է բաժանել իրարից։ Ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ նրանցից 2-ը հանդիսանում են Թորոս Ռոսլինի հետևորդներ, իսկ 1-ը լրիվ նոր ոճ է ներմուծում կիլիկյան մանրանկարչության մեջ․․․»,- նշեց գրքի հեղինակը։

Երեկոյի ընթացքում առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց Կեռան թագուհու թագի կրկնօրինակը՝ պատրաստված ոսկերիչ ՎԱՌ-ի՝ Արմեն Վարդապետյանի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում