Ներքին 2 տարի առաջ - 09:20 24-04-2024

Ծիծեռնակաբերդը փակ է. սպասում են Նիկոլ Փաշինյանին

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելում է Ծիծեռնակաբերդ։ Ամբողջ տարածքում հազարավոր ոստիկաններ են ոչ միայն ճանապարհներին, այլև ծառերի արանքում։

Ավտոբուսներով բերվել են պետական համակարգի աշխատակիցները։ Ծիծեռնակաբերդում է նաև իշխանական ողջ վերնախավը։

Խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը։

Oragir.News-ի թղթակցին հաջողվել է հասնել այն կետը, որտեղ մեքենաները կանգ են առնում, և իջնում են պաշտոնյաներ, սակայն ՊՊԾ աշխատակիցները խնդրեցին դուրս գալ տարածքից, քանի որ տարածքը պետական պահպանության օբյեկտ է համարվում և նշեցին, որ մուտքը բաց կլինի միայն Փաշինյանի հեռանալուց հետո։

Նշենք, որ քաղաքացիների մուտքը Ծիծառնակաբերդ այս պահին նույնպես արգելված է։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում