Ներքին 2 տարի առաջ - 20:59 13-01-2024

Փրկություն ենք սպասում, բայց սխալ կերպով․ Այլ տեղից ենք սպասում, ոչ թե ինքներս մեզանից․ Բագրատ Սրբազան

Հատված Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․

«Մենք ի՞նչ ենք սպասում․ մենք փրկություն ենք սպասում։

Բոլոր նրանք, ովքեր զգացողությունն ունեն, ցավն ունեն, տառապանքն ունեն, տեսնում են, թե ինչպիսի փորձություններ ու մարտահրավերներ են գալու, փրկություն են սպասում։

Սակայն սխալ կերպով ենք սպասում, փրկությունը այլ տեղից ենք սպասում, ոչ թե մեզանից։ Եվ նույնիսկ այն աստիճան, որ ուզում ենք՝ մեր Տեր Աստված Ինքն Իր մեծ հրաշքով մեր կյանքը փոխի, բայց ոչ թե, որ մենք ցանկանանք, որ մեր կյանքը փոխվի։

Բայց չի լինում այդպես։ Մեր Տեր Աստված մեր գործակցության, մեր համագործակցության, մեր՝ Իր մեկնած ձեռքը բռնելուն է կոչում մեզ։ Հոգ չէ, որ մեծ մասն Ինքը կանի, թող որ փոքրիկ մասը մերը լինի։ Բայց մեր մասը պետք է, որ լինի այնտեղ։

Պարզ, վերցնելու, բնակեցնելու Աստծուն սրտում, առանց այդ բնակությանը համարժեք որևէ գործի, դա մեռած սիրտ է և, հավատացեք նաև, սպանված Աստված։ Միգուցե խոսքս ծանր հնչի, բայց այդպես է։

Մեր Աստված մեր մեջ Կենդանի չի դառնա, Իր կենդանությունը մենք կսպանենք մեր մեջ, բայց երբեք թույլ չենք տա, որ այն իր կենդանությամբ նաև կյանք տա։

Եվ մեր համագործակցությամբ է այդ կյանքը, մեր՝ Իր հետ գործակից լինելու մտքով է այդ կյանքը, որը պիտի բխի մեր միջից նաև»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը