Երևան +15°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:46 23-04-2024

ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: