Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:23 23-04-2024

Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ․ shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ բողոքներ է ստանում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներից ու Երևան-Զովունի ավտոճանապարհով ընթացող վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ մոտ 7 ամիս է Զովունի գյուղի 1-ին փողոցում ինչ-որ անձանց կամ կազմակերպության կողմից փորված փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների և քաղաքացիների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 23-ին, նշված փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել նշված վայրում։

Բախվել են «Toyota Camry», «Toyota Alphard» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, նույն վայրում բախվում են «Volvo» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։
Նշված վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո